Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նույնիսկ կինդ քո դեմ ցուցմունք կտա, երբ այլևս վարչապետ չլինես»․ Նաիրի Հոխիկյան

«Նույնիսկ կինդ քո դեմ ցուցմունք կտա, երբ այլևս վարչապետ չլինես»․ Նաիրի Հոխիկյան
247
Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 13:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ծննդյան օրվա ուղերձ Նիկոլ Փաշինյանին.
1975 թվականի հունիսի 1-ին ծնվել է Նիկոլ Փաշինյանը, ով 43 տարեկանում նշանակվեց ՀՀ վարչապետ և հասցրեց քանդել մեր պետականության բոլոր հիմքերը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը նշում է ծննդյան 50-ամյակը։ Լավ կամ վատ մաղթանք չեմ ուզում հղել այդ մարդուն, բայց կասեմ մի բան.
Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ ու պատմության մեջ մնալ քո կատարած լավ գործերով, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին։ Դու գնացիր սատանայի ճանապարհով։
Դու կարող էիր լինել մարդասեր ու պայքարող Աքիլլես, բայց դու նախընտրեցիր լինել Հերոստրատ, ով այրեց տաճարը՝ իր անունը գոնե այդկերպ հավերժացնելու համար։
Քո անունն ամեն դեպքում հավերժացել է՝ Արցախը հանձնելու, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալու, հարյուր հազարավոր մարդկանց անտուն թողնելու, թշնամու հետ գաղտնի գործակցելու, հայ ազգին ու հայկական պետականությանը դավաճանելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու և բազում այլ հանցանքների համար։
Հիմա կողքդ ամեն տեսակի շանորդի կա, որոնք քծնում ու ծափահարում են քեզ, որովհետև դու ունես իշխանություն, իսկ դա շատերի համար վեր է ամեն տեսակի արժեքներից։
Հիմա քեզ դեռ պաշտոնական նամակներով շնորհավորում են ուրիշ երկրների ղեկավարներ, շուրջդ ամեն տեսակի քաղաքապետ ու մանր, մեծ չինովնիկներ վազվզում են, որովհետև դու վարչապետ ես։
Կարծում եմ, դու 51-ամյակդ էլ կնշես վարչապետի պաշտոնում, որից օրեր անց կզրկվես այդ աթոռից։
Հավատացած եղիր, հենց դադարես վարչապետ լինել, իսկ շուտով դու անպայման կդադարես վարչապետ լինել, անմիջապես կողքիցդ կհեռանան այսօրվա բոլոր շակալներդ։
Քեզ կսկսեն ծաղրել նույնիսկ այն երկրների ղեկավարները, որոնք հիմա ջերմորեն սեղմում են ձեռքդ ու քեզ բարեկամ անվանում։ Ալիևն ու Էրդողանը կասեն, որ դու իրենց համար մեկանգամյա օգտագործման ծաղրածու ես եղել։
Հայաստանի ոստիկանները կսկսեն քեզ հետապնդել ու երբ բռնեն, քո նկատմամբ կլինեն շատ ավելի դաժան, քան երբ կատարում էին քո հրամանները ազգային ուժերի նկատմամբ դաժանության առումով։
Քո նախարարներն անմիջապես կհայտարարեն, որ բոլոր դավաճանական որոշումները կայացրել են քո հրամանով ու իրենք մեղավոր չեն, ստիպված են արել։ Ոմանք կհասցնեն փախչել երկրից ու թաքնվել Թուրքիայում, Ֆրանսիայում կամ Կանադայում։
Դու չես հասցնի։
Քո պատգամավորները բոլորից շուտ կսկսեն քեզ քարկոծել։ Առաջինը հենց Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանն ու Վահագն Ալեքսանյանը քո դեմ ցուցմունք կտան։ Քո բոլոր պատգամավորները իրար հերթ չեն տա' քո գործած մեծ ու փոքր հանցանքների, ներքին ժողովներում քո հնչեցրած սպառնալիքների մասին հանցագործության հաղորդում տալու։
ԱԱԾ-ն կբացահայտի այն բոլոր գաղտնի գործարքները, որոնք եղել են ու հիմա կան քո և Ալիևի, Էրդողանի, Մակրոնի, մյուսների միջև։ Այն դավաճանական գործարքները, որոնք հիմա էլ գիտեն ԱԱԾ-ում, բայց լռում ու թաքցնում են, որովհետև դու ղեկավար ես։ Հենց այլևս չլինես ղեկավար, Արմեն Աբազյանը հրապարակային կներկայացնի քո բոլոր հանցանքները։
Երբ դու չլինես վարչապետ, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը կպատմի, թե ինչպես զորքին արգելեցիր կռվել 2021-ի մայիսին Սև լճի ու Վարդենիսի դիրքերի համար, ինչպես թույլ չտվեցիր, որ մերոնք պաշտպանեն Ջերմուկի դիրքերը, ինչպես հանձնեցիր Տավուշի ռազմավարական վայրերը։ ԳՇ պետը այդ բոլորի համար միայն քեզ է մեղադրելու, ուրիշ ոչ ոքի՝ արդարանալով, որ ինքը հրաման կատարող է։ Նույնը կանեն նաև բոլոր կորպուսների հրամանատարները։
Բոլոր նախկին ու ներկա մարզպետները կբացահայտեն, թե ինչպես էիր 2020-ի պատերազմի ժամանակ իրենց հրահանգում ջոկատներ կազմել, տանել վարժանքների, բայց թույլ չտալ, որ գնան Արցախ, մինչև դու հասցնես հանձնել Շուշին։
Բոլորը, նույնիսկ կինդ քո դեմ ցուցմունք կտա, երբ դու այլևս վարչապետ չլինես, որովհետև այդ ժամանակ դու նաև նրան այլևս պետք չես լինի։
Շատ կուզեի քեզ կոչ անել՝ ապաշխարելու։ Բայց իմաստ չունի։ Դու անցել ես բոլոր կարմիր գծերը, դու անիծված ես ինչպես երկրում, այնպես էլ երկնքում։
Երբ մարդը ծնվում է, ծնունդը բարի է։ Բոլորը շնորհավորում են ու ասում՝ վերջը բարի լինի։ Քեզ դա չեն ասել»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան