Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Երեխաներն ինչպե՞ս կարող են երջանիկ լինել, եթե ծնողները դժբախտ են»․ Ոսկան Սարգսյան

«Երեխաներն ինչպե՞ս կարող են երջանիկ լինել, եթե ծնողները դժբախտ են»․ Ոսկան Սարգսյան
183
Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 13:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը վաղուց դարձել է «Կիսաբաց լուսամուտներ»՝ բազում խեղված ճակատագրեր, դժբախտ ընտանիքներ, անպաշտպան երեխաներ։ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը դարձրել է խաղամոլության և թմրամոլության երկիր, տասնյակ հազարավոր թմրամոլների ու խաղամոլների այդ մոլությունների պատճառով տանջվում են նրանց երեխաները, եղբայրները և քույրերը։ Երկրում շատ մեծ տոկոս է կազմում աղքատությունը, աղքատ ընտանիքների երեխաները ինչպե՞ս կարող են երջանիկ ու պաշտպանված լինեն։ Կարիքավոր, սոցիալական և այլ խնդիրներ ունեցող ընտանիքների երեխաները հաճախ դառնում են բռնությունների ու կամայականությունների զոհեր։ 2020 թվականի պատերազմի հետևանքով ավելացան որբացած, հարազատներ կորցրած երեխաների թիվը։
Հայաստանցի մանուկներին ցանկանում եմ՝ առողջ ու երջանիկ լինեն, փշերի միջով քայլեն դեպի աստղերը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան