Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչքան նագլի պետք է լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը»․ Վահրամ Մարտիրոսյան

«Ինչքան նագլի պետք է լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը»․ Վահրամ Մարտիրոսյան
245
Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 14:36

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանին ջոկատներ են կանգնած (1992-ից հետո սահմանին կանոնավոր բանակից բացի ուրիշ ուժ չի եղել, մեկ էլ նիկոլի ժամանակներում է մոդա դարձել ջոկատով սահման պահելը)։
Ռազմարդյունաբերությունը չունի գոնե մի հատ կայացած պրոդուկտ։
Մի փոքր ուժեղ անձրևից Երևանում ջրհեղեղ է սկսվում։
Պայթած ասֆալտի փոսերը ամիսներով չի լցվում։ Լցրածնելն էլ փնթի լատկեքի տեսք են ունենում։
Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը կամուրջներ, թունելներ, օդանավակայաններ և ժամանակակից արագընթաց ճանապարհներ են կառուցում, իսկ մեր մոտ վարչապետը մունաթ է գալիս՝ թե ձեզ դրել եք հազար տարվա շինարար ազգի տեղ, բայց ճանապարհ ու դպրոց չեք կարողանում կառուցել։
Սյուռա չէ՞։
Ազգային փոխադրողի պրոյեկտից սկսած ինչ պրոյեկտ սկսել են՝ տապալել են։ Հարյուրավոր, միլիարդավոր դոլարներ մսխվել են։
Չկա մի բան, որ սրանք սքսես լինեն։
Ու էս պայմաններում ինչքան նագլի պետք ա լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը։
Իսկ Եկեղեցու վրա վնգստացող նորօրյա բոլշևիկներդ, ականջներիդ օղ արեք՝ մի օր էսի չի լինելու»։