Մահացած երեխայի մայրն «Արմավիր» ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչին ու տեղամասի մանկաբույժին է մեղադրում

Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը, 10 ամսական Ա․ Պ-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ-ն կատարել է երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել է, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել է տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել է Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում է ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Ս-ն հայտնել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Գառնիկ Դ-ի և տեղամասի մանկաբույժ Լալա Ե-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
12820:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
32415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
62213:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
33310:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
277Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
283Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
560Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
855Երեկ, 14:51