«Եթե ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե ամբողջ պետական համակարգը 2025 թվականի ապրիլին 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնո՞ւմ եք»,- ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու թոշակները չեն բարձրացվում։
«Ենթադրենք մարդը ստանում է 30 հազար դրամ թոշակ, ենթադրենք ապրիլին որոշել էինք, որ այս ամիս պետական համակարգն աշխատավարձ չի ստանում ու դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանար 31․500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակառուների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև այն համակարգը, որը պիտի այդ թոշակը Ա կետից հասցնի Բ կետը, ուղղակի գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող էր գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա, որովհետև ոչ ոք չէր համաձայնի առանց աշխատավարձի աշխատել, եթե համաձայնեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի, ուրեմն ժողովուրդը պիտի մտածեր՝ թույլ տալի՞ս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, թե՞ թույլ չի տալիս»,- ասաց Փաշինյանը։

«էս դժբախտ, չորացող տկնիներին նայեք». Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
3514:00
«Այլևս պարզ է, թե Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ինչու էր Նիկոլ Փաշինյանը «զինված» գրիչով և նոթատետրով». Էդգար Ղազարյան
5513:48
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը (տեսանյութ)
4813:24
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին. կան զոհեր (տեսանյութ)
7913:13
«Թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի». Ալեն Սիմոնյան
8712:54
«Խորհուրդս թավշյա ֆանքլաբի սիրահարներին՝ Գարեգինի պոչից բռնեք, նա դեռ շա՜տ հեռու կգնա». Արեգ Սավգուլյան
7112:06
«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա». Ոսկան Սարգսյան
7311:06
«Որոշումների բոլոր տարբերակներից խուսափելու Փաշինյանի ռազմավարությունը մեր ժողովրդին բերել ու բերելու է նորանոր աղետներ». Միքայել Նահապետյան
7310:42