Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սենսացիոն տեղեկություն եմ ստացել․ հրդեհից տուժած արցախցիներին ադրբեջանական մեքենաներով տարել են Շուշի»․ Նաիրա Զոհրաբյան

«Սենսացիոն տեղեկություն եմ ստացել․ հրդեհից տուժած արցախցիներին ադրբեջանական մեքենաներով տարել են Շուշի»․ Նաիրա Զոհրաբյան
1099
Երեկ, 23:11

«Ես պարբերաբար հանդիպում եմ արցախցիների հետ․ ստացել եմ սենսացիոն տեղեկություն․ խոսքը Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պայթյունից անհետ կորած անձանց մասին է, այս պահի դրությամբ 22 անհետ կորածներ կան»,- «Եվրոմեդիա24»-ի եթերում այս մասին հայտարարեց քաղաքական, հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Բենզալցակայանի պայթյունից այրվածքներ ստացած Գայանե Թովմասյանը պնդում է՝ երբ ինքն այրվածքներ է ստացել և իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղ տեղ չի եղել, իրեն տեղափոխել են ռուս խաղաղապահների կացարան, այնտեղ տեսել է ադրբեջանական պետհամարանիշներով շտապօգնության մեքենաներ, և այդ մեքենաներով այրվածքներ ստացած հայ վիրավորներին տեղափոխել են Շուշի։ Թե հետո ինչ է եղել տղաների հետ, առ այս պահը տեղեկատվություն չկա»,- նշեց։ Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ Գայանե Թովմասյանը նաև մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ արցախցի Մարինե Հովսեփյանի ցուցմունքից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Սենսացիոն տեղեկություն եմ ստացել․ հրդեհից տուժած արցախցիներին ադրբեջանական մեքենաներով տարել են Շուշի»․ Նաիրա Զոհրաբյան