Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հրապարակի՛ր «գրքիցդ» հատվածներ՝ ժողովուրդը տեսնի աղբարկղ բառապաշարդ»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Հրապարակի՛ր «գրքիցդ» հատվածներ՝ ժողովուրդը տեսնի աղբարկղ բառապաշարդ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
144
Երեկ, 16:00

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե վաղը առավոտյան ըստ պլանի նորից գրառում ես անելու շանտաժի ենթատեքստով, որ ժողովուրդը պետք է իմանա կաթողիկոսի մասին ճշմարտությունը, մի պահ կանգ առ, մտածիր ու հրապարակիր «գրքիցդ» հատվածներ, որոնք Wikipedia-ում զետեղված են, որպես առավել քննադատված հատվածներ: Մյուս առավոտ էլ քո PR-ն արա, թող ժողովուրդը տեսնի քո թաքուն ձգտումների, երազանքների ու անոմալիաների, շեղումների, արվելիքի և պարտակվելիքի, մութ մտահորիզոնի ու աղբարկղ բառապաշարի ողջ բնույթն ու ճշմարտությունը: Շեշտում եմ բնույթի ու մտահորիզոնի խորքն ու ճշմարտությունը: Այն զետեղված է գրքում որպես հեղինակի վիրտուալ ստեղծագործություն, երրորդ դեմքով, բայց հիմա ողջ բնույթով կյանքի է կոչվում, որպես խեղված և խորը անձնական խնդիրներով մարդու պատկերացում ու համոզմունք, որը մասամբ իրականացվել է: Դժվար քո ընտրազանգվածը դա կարդացած լինի: Այդ ընտրազանգվածիդ մեծ կորուստը փորձիր էդպես հետ բերել նաև: Դա կարող էր մեզ բացարձակ չհետաքրքրել և ոմանք նույնիսկ սյուռեալիստական, գեղագիտական, գեղարվեստական բավարարվածություն ունենային այդ գրքից, եթե դրա հեղինակը զբաղվեր զուտ գրականությամբ: Սա պարտադիր պետք է հետաքրքրի և անհանգստացնի բոլորին, քանի որ այդ մտահորիզոնի ու հոգեբանության հեղինակը պետություն է ղեկավարում և որոշումներ ընդունում, որոնք վերաբերելի են բոլորին:
Դրանց մի մասը պարունակում է գռեհիկ, հայհոյանքներ, արտահայտություններ: Հայցում եմ ձեր ներողամտությունը այս ամենը ձեզ պարտադրելու և հասանելի դարձնելու համար:
Մեջբերումներ
- Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին։ Գիրք է գրել, ես քո բերանը․․․ Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը (էջ 19)։
- Ասեմ, ախպերս, պարզ ասեմ։ Դու գիտե՞ս՝ նա մեզ ինչու տանել չի կարողանում, որովհետև մենք նրան չենք շինել։ Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ կպրծնի իր չշինված կյանքում։ Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ մենակ սերբական անառակությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել (էջ 19)։
- Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց և հիմա ուզում է մեզ քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ սրտի ուզածի չափ քշի։ Կերել ես, քո ծնողը․․․(էջ 19)։
- Միևնույն է, ամերիկացիք գանդոն են։ Եվրոպացիք էլ, - դառնացած ասաց Մարկոն։ - Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես (էջ 21)։
- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը (էջ 45)։
- Վայ կոխեմ քո Եվրոպան,- Եվրոպայի անունը լսելով՝ վրա պրծավ Մարկոն, - ինչու՞ չես մաքրվում էդ գժանոցից (էջ 129)։
- Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը․․․(էջ 129)։
- Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել․․․ (էջ 132)։
- Պուպուլիկով տիկինը (էջ 144)։
- Երբ մոտեցա, երևաց նաև նրա կուրծքը՝ կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առանձգական։ Արձանը կարծես ասում էր՝ վերցրու ինձ (էջ 147)։
- Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց համենայնդեպս հետաքրքրվեց, թե ո՞վ է մարելու պարտքս. - Սորոսը,- հանգիստ ասացի ես։ Ֆրեդն էլի չհասկացավ ինձ (էջ 183)։
- Լողազգեստի կրծկալը, որ ավանդույթի համաձայն ծածկում էր նրա կրծքերի գագաթները միայն, ցանցավոր էր և ցուցանում էր իր տակ եղած ամեն ինչ։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին՝ կռահիր, թե ի՞նչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թևերի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին (էջ 230)։
- Չնայած՝ ես գժվում եմ կույս տղաների համար։ Նախ՝ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ ԵՎ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն՝ պրծնում առաջին իսկ ներթափանցումից (էջ 233)։
- Եվ հետո՝ փակ է նաև դեմքը, ուստի այս հեշտասեր աղջկա հայացքը նույնպես ոչինչ չի դավաճանի։ Այնպես որ, չադրան կարելի է համարել նաև չարտոնված սեքսի համազգեստ։ Համենայնդեպս, ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար, թերևս սա էր նկատի ունեցել ներկայացման հեղինակը (էջ 253)։
- Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության։ Մենք ետ ենք դառնում Աղդամից, դաշտավայրը վերջանում է ուրեմն՝ Հայաստանն է սկսվում (էջ 290)։
- Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն․ ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել․․․(էջ 291)։
- Արա, ա՛յ լակոտներ, դուք լրիվ գ․․․ ե՞ք, 25 մանեթով պ․․․ են քու․․․, էն էլ հինգ հոգով,- աճուկներն իրար սեղմած՝ գոռգոռում էր նա (էջ 296)։
- Ես տեսնում էի այդ պատերազմը․ այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած ու դրանից երջանիկ աղջիկների, բոզացած ու դրանից երջանիկ տղաների, բոզացած ու դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի (էջ 338)։
- Դե եկե՛ք, դե եկեք՝ բոզի վաստակներ… (էջ 340)։
Տարիներ հետո գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը հայտարարում է, որ «Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ»: Գործողությունը այն էր, որ գրքում զետեղվածը պետք է կյանքի կոչվեր մեկի կողմից ում «ուղեղն ասում էր՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության»»։