Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանում համարվելու է թուլության նշան»․ Ոսկան Սարգսյան

«Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանում համարվելու է թուլության նշան»․ Ոսկան Սարգսյան
305
Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ., 01:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորել է ադրբեջանցիներին, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին մաղթել խաղաղություն և բարգավաճում։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքված լիներ, հայ գերիները վերադարձված, սահմանազատումն՝ իրականացված, երկու երկրների միջև առկա հիմնախնդիրները՝ լուծված, այդ շնորհավորանքը կարելի էր հասկանալ: Ներկա պայմաններում Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանում համարվելու է թուլության նշան, որպես դրա հետևանք Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացվելու են, խստացվելու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան