«Էրեբունի ԲԿ-ում վիրահատված ու վերակենդանացման բաժին տեղափոխված հիվանդը գտնվեց 40 րոպե անց». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Էրեբունի» բժշկական կենտրոնի վերաբերյալ կարելի է անվերջ խոսել:
Ուրեմն, վիրահատությունից հետո վիրահատող բժիշկը տեղեկացրեց, որ հիվանդին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք: Որոշ ժամանակ անց հարազատները վերակենդանացման բաժանմունքից փորձեցին հիվանդի մասին տեղեկություն ստանալ: Անվտանգության աշխատակիցն ասաց, որ նման անուն-ազգանունով հիվանդ վերակենդանացման բաժանմունքում չկա և խորհուրդ տվեց տեղեկություններ հայթայթել հիվանդանոցի 2-րդ հարկում գտնվող վերակենդանացման բաժանմունքից: 2-րդ հարկի վերակենդանացման բաժանմունքի անվտանգության աշխատակիցը երկար փնտրտուքից հետո ևս հիվանդին չգտավ, հարազատներին կրկին ուղղորդեց 1-ին հարկ: 1-ին հարկի անվտանգության աշխատակիցը պնդեց, որ այդպիսի հիվանդ չկա, թեպետ առանց թևկապի ինչ-որ հիվանդի մասին պատմեց: Ամեն դեպքում, հարազատներին խորհուրդ տրվեց ընդունարան դիմել: Ընդունարանի աղջիկը զարմացավ և կարծիք հայտնեց, որ հիվանդը կգտնվի: Հարազատները 10 րոպե ժամանակ տվեցին հիվանդին գտնելու համար, տեղեկացնելով, որ հակառակ դեպքում հիվանդի որոնմամբ ոստիկանությունն է զբաղվելու: Շուրջ 8 րոպե անց հիվանդը գտնվեց:
Հիվանդի որոնման ողջ գործընթացը տևեց 40 րոպե:
Փառք Աստծո:
Կեցցե´ն «Էրեբունի» ԲԿ-ի անձնուրաց աշխատակիցները»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24