Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նորատուսի եկեղեցում կառավաթ չկար, բայց ինչ ասես՝ կար»․ Նարեկ Գրիգորյան

«Նորատուսի եկեղեցում կառավաթ չկար, բայց ինչ ասես՝ կար»․ Նարեկ Գրիգորյան
171
Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 12:48

«Կարո՞ղ եք ասել եկեղեցին չուլա՞ն է, թե՞ ոչ, և դուք անձամբ եկեղեցում տեսե՞լ եք կառավաթ, ինչպես Փաշինյանն է ասում»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին։

Գրիգորյանը պատասխանեց․ «Ես եկեղեցում շատ բաներ եմ տեսել։ Քանի որ ապրում եմ Նորատուսում, այնտեղ եկեղեցիները շատ են։ Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը էս վերջում վերականգնվեց, սովետի ժամանակ պանրի պահեստ էր։ Արդեն անկախության օրերին այնտեղ քարուքանդ էր, կառավաթ չկար, բայց ինչ ասես կար, մենք ամեն օր թաղի ժողովրդով այնտեղից զիբիլ էինք հավաքում»։

Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը