«Եղվարդում մի ամիս է` նորմալ ջուր չկա»․ Նիկոլայ Թորոսյան
![]() 231 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 20:51 Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղվարդում մի ամիս է նորմալ ջուր չկա, տրանսպորտի թանկացումից հետո համակարգը կանգնել է ֆինանսական մեծ խնդիրների առջև, Միկոյան 64-ի բնակիչները դուռ չմնաց՝ չծեծեն տների հարցով, նորակառույցների տասնյակ հազարավոր գնորդներ գլուխը չգիտեն որ պատով տան խախտումների ու ուշացումների ձեռը, ալկոհոլ արտահանողներին Վրաստանում ծով խնդիրներ են ստեղծել, դա շղթայական կարա խփի խաղողագործներին արդեն էս մթերման սեզոնին, Պռոշյանն ու Քասախն առանց նորմալ տրանսպորտ մնալու ռիսկի առաջ են։ Էդ ամենն իշխանության ուշադրության կենտրոնում չի, իսկ կաթողիկոսը կենտրոնում ա։ Ու շատ արդար է, որովհետև բոլոր սոցիալական թեմաներով տուժողներն իրենց սրբազան պարտքն են համարում առաջին հերթին հայտարարել, որ իրանց ակցիան քաղաքական չի։ «Դե որ քաղաքական չի,-ասում ա քաղգործիչը,- ուրեմն ապրեք առանց ջուր, առանց սեփականու վկայականի, ու առանց փող»։ Սա միանգամայն նորմալ է, որովհետև իրանք դինոզավրի պես են՝ մի ուղեղ գլխում ա, մյուսը՝ քամակում, երկրորդ ուղեղը կատարում ա միայն մի ֆունկցիա, եթե պոչը կծում կամ տրորում են, փոխանցում ա սիգնալ գլխուղեղին, որ գործել ա պետք։ Քանի որ քաղգործչի պոչը չեք տրորում, ինքը չի շարժվում, ու զբաղվում ա ինչո՞վ. կաթողիկոսով»։ Աղբյուրը` Նիկոլայ Թորոսյան |
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Սամվել Կարապետյանը ձերբակալվել է
7718:22«Իրանի հարվածները լուրջ ռիսկեր են ստեղծում նաև ադրբեջանական կապիտալի համար». Վահե Դավթյան
8418:00«Էլ ոչ մի դոմփել. օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը». Նիկոլ Փաշինյան
18716:54«Կտրիճ Ներսիսյան, էն *****աբարո Արշակ «սրբազանիդ» ասա՝ վեր ընկնի տեղը»․ Նիկոլ Փաշինյան
22316:00«*****աբարո «հոգևորականներն» ու նրանց *****աբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել». Նիկոլ Փաշինյան
17415:54«Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
15115:02«Լրջագույն խնդիրներ ունենք քաղպաշտպանության օբյեկտների առումով»․ Գառնիկ Դանիելյան
12414:48«Արդարադատ եղե՛ք, և էդ մեմերը ձեզնից հեռու կլինեն». Նիկողոս Հովհաննիսյան
18613:36