«30 մլն ստացել են, բավարար չէ, Գլխավոր դատախազն ասաց՝ կմիջնորդենք, փոխհատուցում կլինի»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 248 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 20:06 Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի ունեցավ դատական նիստ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործով։ Գործով անցնող բոլոր անձանց ներկայացվել է մեղադրանք, ըստ որի պաշտոնեական լիազորությունների չարաշահումն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել գործը։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը։ «Գլխավոր դատախազը խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ ասաց՝ Մարտի 1-ի գործի վաղեմությունն անցել է, բայց ՍԴ-ն հնարավորություն է տալիս փոխել, հետո քաղհայցեր կլինեն և վնասի փոխհատուցում կլինի»,- այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ տեղի է ունենում մեղադրանքի բովանդակային փոփոխություն, և որ իր խնդրանքն է՝ մերժել միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը ևս հիշեցրեց՝ Գլխավոր դատախազը խորհրդարանում ասաց՝ կմիջնորդենք Մարտի 1-ի տուժողները փոխհատուցում ստանան։ «Սա բացառապես քաղաքական որոշում է։ Գլխավոր դատախազը խորհրդարանում բացատրել է, թե ինչու է սա արվում։ Եվ դատախազությունը ստիպված փաստական տվյալները փոխել է․․․ Եվ ամբողջը խճճվել է դրա պատճառով․․․ Այն փաստը, որ տուժողները 30 միլիոն դրամ փոխհատուցում են ստացել զոհվածի համար, սա բավարար չէ, այն դեպքում, երբ պատերազմում զոհված զինվորների համար ստացել են 10 միլիոն դրամ փոխհատուցում․․․ Դատախազը խոստացել է, որ փոխհատուցումները կլինեն, սա է, ուրիշ բան չկա, և ամբողջ այս բեռը դրել են ձեր ուսերին»,- ընդգծեց Քոչարյանը։ |
«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
6022:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
4522:24«Շնորհիվ սրա, Նիկոլը կարա գաստրոէնտերոլոգի մոտ չգնա»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
6622:18«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ. ո՞նց թշնամացանք»․ Ռիչարդ Մադլենյան
4322:12«Շուտով մեր երկրի թիվ մեկ ահաբեկիչն Անկախության հռչակագիրը դուրս կդնի Սահմանադրությունից»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4921:54Դատական հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 10-ին
3421:36«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգևավճար չեն ստացել»․ Ռոմանոս Պետրոսյան
6621:30«Նիկոլի օրը օր չի առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
4921:12