Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«3 անչափահաս երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է»․ Փայլակ Ֆահրադյան

«3 անչափահաս երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է»․ Փայլակ Ֆահրադյան
321
Այսօր, 17:48

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 անչափահաս, (որից մեկը նորածին) երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է։
Կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո արդեն մեղադրյալ է:
Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Հիմա այդ կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կաչող թողնել:
Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:
8 ամսական երեխան հայտնվելու է կալանավայրում։
Թույլ մի տվեք՝ դեռ կյանք չմտած նորածինը ճաշակի կյանքի դառնությունը»։

Դատավոր Արշակ Մաթևոսյան
Դատավոր Արշակ Մաթևոսյան

Աղբյուրը`   Փայլակ Ֆահրադյան