«Մեղադրյալի կարգավիճակում են դրել՝ թարգմանություններ կատարելու համար»․ Զարուհի Փոստանջյան
![]() 315 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 18:36 «Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացվել այն պատճառով, որ իբրև թե խախտել է խափանման միջոց բացակայելու արգելքի պայմանները՝ չներկայանալով դատական նիստին։ Այս կինը շուրջ մեկ տարի հարցաքննվել է որպես վկա, նա բարձրագույն կրթություն ունի, կատարել է թարգմանություններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այն 3 անձանց՝ տղամարդկանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ապօրինի միգրացիա իրականացնելու մեջ, դատարանը խափանման այդ ծայրահեղ միջոցը՝ կալանավորումը չի ընտրել, բայց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել է այդ կնոջ նկատմամբ, ում խնամքին են երեք երեխաներ, որոնցից մեկը 8 ամսական է։ «Այս խայտառակ դատական համակարգը փաստացի կալանավորել է երիտասարդ կնոջը, ով աշխատել է որպես թարգմանիչ՝ Հնդկաստանի քաղաքացիների խոսքը մի քանի անգամ բանավոր թարգմանել է, և այդ թարգմանության համար նրան որպես ապօրինի միգրացիային օժանդակող անձի՝ մեղադրյալի կարգավիճակում են դրել»,- նշեց Փոստանջյանը և կանանց ու երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին ու ՄԻՊ-ին կոչ արեց ներգրավվել այս գործում և իրենց բողոքներով նպաստել, որպեսզի Լիանա Հարությունյանը շուտափույթ ազատվի կալանքից։ Աղբյուրը` Զարուհի Փոստանջյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
