«Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին»,- ասել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Կասկածից վեր է, որ պատգամավորի միջոցով իշխանությունը, մի կողմից, բարձրաձայնում է իր նպատակը, մյուս կողմից՝ փորձում է շոշափել հանրային տրամադրությունները:
Բացարձակապես կապ չունի այն հանգամանքը, որ ես ու իմ քաղաքական թիմը և ՀՅԴ-ն տարբեր գաղափարախոսություններ և արժեքներ ենք դավանում:
Խոսքն ընդամենը մի քաղաքական ուժի մասին չէ։ Խոսքը սկզբունքի մասին է՝ արդյոք պատրաստ ենք պաշտպանել այն ուժը, որի հետ գաղափարապես համաձայն չենք, բայց որը ճնշվում է միայն այն պատճառով, որ համարձակվում է այլ կերպ մտածել։
Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացած այլ կուսակցության կամ անհատի դեմ։
Սա դիրքորոշում չէ հօգուտ ՀՅԴ-ի։ Սա դիրքորոշում է ընդդեմ քաղաքական հալածանքի, ընդդեմ նոր տիպի ավտորիտարիզմի:
ՀՅԴ-ի ճնշումը նախադեպ է։ Եթե այդ նախադեպը չմերժվի հանրային իմաստով՝ լռությամբ, հարմարվողականությամբ ու չեզոքությամբ, այն կկրկնվի։
Եթե մենք թույլ տանք, որ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացվեն որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ, ապա վաղը նման «իրեղեն ապացույցներ» գտնվելու են բոլորիս գրասենյակներում»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
235Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
160Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
205Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
199Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
170Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
164Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13619.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
13319.09.2026, 23:12