«Ամենայն հայոց կաթողիկոսն ազգընտիր կաթողիկոս է, ՀՀ իշխանության կաթողիկոսը չէ»․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան
![]() 182 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 18:18 «Եթե աշխարհում կա Եկեղեցի, որի կաթողիկոսն ազգընտիր է, դա միայն Հայոց Եկեղեցին է։ Բոլոր մյուս Եկեղեցիների պատրիարքներն ընտրվում են եպիսկոպոսների կողմից, Պապը ընտրվում է 120-150 կարդինալների կողմից»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Հայ Եկեղեցու կաթողիկոսն ընտրվում է մոտ 85 տոկոս աշխարհիկների և 12-20 տոկոս հոգևորականների կողմից։ «Ամենայն Հայոց Կաթողիկսը ազգընտիր կաթողիկոս է։ Ամենայն Հայոց Կաթողիկսը Հայաստանի իշխանության կաթողիկոսը չէ, մենք այսօր աշխարհում ունենք մոտ 8 միլիոն հայություն, և այդ 8 միլիոնի ձայնը ավելի շատ է, քան թե 3 միլիոն հայերի ձայնը, որ ապրում են Հայաստանում»,- ընդգծել է Տաթև եպիսկոպոսը։ Նա նաև հավելել է, որ հոգևորականին պետք է դիմել հոգևոր անունով, ոչ թե աշխարհիկ։ «Եթե մեկն ինձ դիմի իմ աշխարհիկ անունով, նրան բարև չեմ տա, քանի որ դա կնշանակի, որ իրենք չեն ընդունում իմ օծումը։ Այս պարագայում՝ Վեհափառ Հայրապետն ընտրված է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նրա անունն է Գարեգին Երկրորդ․․․ Եթե չեն ընդունում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նշանակում է, որ չեն ընդունում նաև 1999 թվականից ի վեր բոլոր մկրտությունները, ձեռնադրությունները և բոլոր տաճարների օծումները, որովհետև սուրբ մյուռոնը օծվել է անձամբ Վեհափառ Հայարապետի ձեռքով»,- նշել է Տաթև եպիսկոպոսը։ |
«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
4900:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
4100:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
164Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
53Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
95Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
62Երեկ, 22:24«Շնորհիվ սրա, Նիկոլը կարա գաստրոէնտերոլոգի մոտ չգնա»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
89Երեկ, 22:18«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ. ո՞նց թշնամացանք»․ Ռիչարդ Մադլենյան
71Երեկ, 22:12