«Նույնիսկ չի կարելի մտածել, որ Վեհափառ Հայրապետը հրաժարական կտա»․ Հայր Ասողիկ
![]() 258 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 21:12 «Արշավը եկեղեցու դեմ է, արշավը անձի դեմ չէ, որովհետև եկեղեցին, որպես ամբողջություն, ունի նվիրապետություն, նվիրապետությունն ունի իր գլուխը, որը հայոց պարագայում Ամենայն Հայոց Հայրապետն է, և արշավը Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, նշանակում է արշավ ողջ հոգևոր դասի և Սուրբ Եկեղեցու դեմ»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհափառ Հայրապետի դեմ սկսված արշավին։ Անդրադառնալով հարցին, թե որոնք են այդ թիրախավորման պատճառները, Հայր Ասողիկը նշել է, որ փաստերը համադրելու արդյունքում դառնում է հասկանալի, որ սա պայքար է հայ ազգային ինքնության դեմ, պայքար է Հայաստանի լինելության դեմ։ «Մենք ունենք գոյաբանական խնդիրներ և աշխարհաքաղաքական այս փոթորկված իրավիճակում միակ պատվարը Հայոց Առաքելական Եկեղեցին է՝ որպես ազգային հոգևոր ինքնությունը մարմնավորող և ազգը համախմբող կառույց։ Այսօր փորձում են Հայաստանը վերափոխել, վերաձևել, բայց որևէ մեկին այդ իշխանությունը տրված չէ, Հայաստանը, հայ ժողովուրդն ունի իր առաքելությունը և չի կարող շեղվել, չի կարող դառնալ ուղեկորույս աստվածային այն ճանապարհից, որն Արարիչը վերապահել է հայոց ազգին և պետությանը»,- ընդգծել է Հայր Ասողիկը։ Անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ Վեհափառը հրաժարական կտա, Հայր Ասողիկը պատասխանել է․ «Նույնիսկ մտքով անգամ չի կարելի մտածել, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև մենք ունենք քաջարի, նվիրյալ, հայրենասեր, աստվածասեր Հայրապետ, որը շատ լավ գիտակցում է, որ այս իրավիճակում ինքն է այն վեմը, որի վրա խարսխված է ողջ եկեղեցականությունը և մեր ազգային գոյապայքարը»։ Նա նաև բացառել է, որ այս արշավի հետևանքով Վեհափառը կհեռանա Հայաստանից։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
