«Հարցրեք այս «տաղանդավոր» առողջապահական կազմակերպիչին՝ հիմա կա՞ ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքի կարիքը»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այրվածքաբանության ազգային կենտրոնում գործող ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքը, որը միակն էր Հայաստանի Հանրապետությունում և համարվում էր միակ գիտահետազոտական կենտրոնը ամբողջ տարածաշրջանում՝ փակվեց մի առողջապահության նախարարի տեղակալի ձեռքով, որը այսօր ընդամենը COVID-ի չարաշահումների գործով մեղադրյալ է։ Այստեղ բուժվում էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ հաշմանդամ դարձած հիվանդները, ռենտգեն ճառագայթային վնասվածքներ ստացածները, ինչպես նաև այն համարվում էր կարևորագույն ռազմավարական բաժանմունք՝ հաշվի առնելով Հայաստանում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ առկայությունը։
Այս բաժանմունքը փակվել է 2020 թվականին, կրկնում եմ՝ 2020 թվականին․․․․․
Մամուլում կան տեղեկություններ, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել:
Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Իրանը Հայաստանից հեռու է ուղիղ գծով 85 կմ, այսինքն Հայաստանը այլևս գտնվում է թիրախում։
Հ․Գ․ Հարցրեք այս «տաղանդավոր» առողջապահական կազմակերպիչին, հիմա կա՞ ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքի կարիքը»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100307.09.2026, 09:24