Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գո՞հ ես»․ կարմիր բերետավորը՝ լրագրողին

«Գո՞հ ես»․ կարմիր բերետավորը՝ լրագրողին
225
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 10:42

«Գո՞հ ես»,- լրագրողին դիմելով՝ ասաց կարմիր բերետավորն, ով քիչ առաջ հարվածել էր նրան։
Հիշեցնենք՝ Երևան-Աշտարակ մայրուղու վրա՝ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ, երբ «24Նյուզ»-ի լրագրողը փորձում էր կարմիր բերետավորից ճշտել, թե ինչու են մարդկանց բերման ենթարկելիս ծեծում, նա արմունկով հարվածել էր նրան։
Ոստիկանության բարձրաստիճան սպան՝ ի պատասխան լրագրողի բողոքի, հայտնել էր, որ ծառայողական քննություն կանցկացվի։
Դատելով կարմիր բերետավորի հարցադրումից՝ կարելի է ենթադրել, որ նա հասկանում է՝ իր արարքն անհետևանք չի մնալու։

«Գո՞հ ես»․ կարմիր բերետավորը՝ լրագրողին