Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ես Եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել, թե՞ նրա սրբությունները պղծողների»․ Նիկոլ Փաշինյան

«Ես Եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել, թե՞ նրա սրբությունները պղծողների»․ Նիկոլ Փաշինյան
281
Այսօր, 07:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «1․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված իր Կանոնադրության մեջ հաստատում է, որ իր Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների և հավատացյալների համար։
2․ Կանոնագրքում Առաքելական երկրորդ կանոնների Կանոն ԻԳ–ում ասվում է (մեջբերում)․ «Եպիսկոպոսը կամ երէցը կամ սարկաւագը, եթէ պոռնկութեան մէջ կամ երդմնազանցութեան կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն» (մեջբերման ավարտ)։
3․ Քանի որ Կանոնագիրքը օրենք է նա7 իմ՝ հավատացյալիս համար, պարտավոր լինելով առաջնորդվել Կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ «արքեպիսկոպոս» Խաչատրյանը պոռնկացել է և համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի (ի դեպ, նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար)։
4․ Վերը նշված արարքով նույն անձը նա7 երդմնազանց է եղել, որովհետ7 կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել և ստորագրել է նույնաբովանդակ Ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է (մեջբերում)․ «Ես, Արշակ աբեղա Խաչատրյանս օրհնությամբն Աստծո և կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում և ուխտում եմ (…) Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ (…) Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով» (մեջբերման ավարտ): Այսինքն, այդ անձը խախտել է նաև Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ իր արտասանած և ստորագրած կուսակրոն քահանայության Ուխտագիրը և հետևաբար պետք է կարգալույծ լինի նաեւ երդմնազանցության հիմքով։
Հիմա, այս հարցերին հետամուտ լինելով, ես պայքարում եմ ընդդեմ Եկեղեցո՞ւ, թե պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների։ Ես Եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։
Իհարկե, դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ և պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ»։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան