ԵՀԽ-ն մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր, դոկտոր Ջերի Փիլլեյը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալման հետ կապված, ասված է ԵՀԽ էջում տարածված հայտարարության մեջ։
«Հայ առաքելական եկեղեցին ունի յուրահատուկ և հարգված տեղ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- ասել է Փիլլեյը։
«Նվիրական վայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնի ազատության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության պաշտպանության վերաբերյալ։ Կրոնական համայնքների նկատմամբ թշնամական կամ որպես արհամարհական ընկալվող լեզուն սպառնում է հասարակության ներսում բաժանումների խորացմամբ՝ այն ժամանակ, երբ միասնությունն ու փոխըմբռնումն ամենաշատն են անհրաժեշտ»,- ասել է նա։
Փիլլեյը ՀՀ կառավարությանը կոչ է արել ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունը և օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական մարմիններին ուղղված կամ հանրային թշնամանք հրահրող։
«ԵՀԽ-ն համերաշխություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու անսասան դերը վաղուց նպաստել են հայ ազգի և համաշխարհային քրիստոնեական միասնության հոգևոր կյանքին և դիմադրողականությանը»,- ասել է Փիլլեյը։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18