Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թվային գործիքների դարում երբեմն չպետք է հավատաս տեսածիդ ու լսածիդ»․ Մանուշ Եսայան

«Թվային գործիքների դարում երբեմն չպետք է հավատաս տեսածիդ ու լսածիդ»․ Մանուշ Եսայան
204
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 01:30

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արհեստական բանականությունը կարող է միաժամանակ ծառայել և՛ լավ գործերի, և՛ վատ գործերի համար։ Այն չի կարող ընտրել և որոշել՝ ում և ինչի համար ծառայել։ Աշխարհում արդեն գրանցված են դեպքեր, երբ ԱԲ-ի միջոցով ստեղծվում են ձայնային հաղորդագրություններ, որոնց միջոցով շանտաժի են ենթարկվել երեխայի ծնողները և գումարներ են շորթվել։ Այսինքն ինչ են արել. ստեղծել են ձայնագրություն, որով իբրև թե երեխան ծնողին ասում է, որ պատանդ են վերցրել իրեն և դրանով ծնողից գումարներ են շորթվել։
Նման զավեշտալի դեպքեր կան ցավոք, և գնալով շատանում են։
Ասածս ինչ է. Թվային գործիքների դարում երբեմն, այո՛, չպետք է հավատաս թե՛ տեսածիդ, թե՛ լսածիդ։ Զգոն եղեք։
Բանականություն և տրամաբանություն բոլորիս»։

Աղբյուրը`   Մանուշ Եսայան