Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք

1366
Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 12:18
Մոնիթորինգի ցուցակում ավելացել է ևս մեկ Օմիկրոնի ենթատեսակ՝ XFG անվանմամբ: Այս մասին նշված է ԱՀԿ-ի 2025թ. հունիսի 25-ի հրապարակած զեկույցում:
Ներկայումս այն տարածված է 38 երկրներում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում և արագ տարածում է ստացել ԱՄՆ-ում և Ասիայի մի շարք երկրներում:
Այս պահի դրությամբ նշված ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնության մակարդակ։
Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, կատարվում է մշտադիտարկում։
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 2 դեպքով։
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 11%»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100307.09.2026, 09:24