Հրապարակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն կտա պետականացնել ՀԷՑ-ը

Ազգային Ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացումն իրագործելու նպատակով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
ՔՊ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում, լրացնել նոր 9-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․ «Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները»:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նաման դեպքերում կրիտիկական այս կարևոր ենթակառուցվածքների բնականոն և անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը»:

«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9803:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
10902:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
11101:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
19600:31
«Ռուսաստանը չի լքի Ուկրաինայում դժվարության մեջ գտնվող ռուսներին և ռուսախոսներին». Լավրով
25100:13
«Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան
10500:06
«Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան
96Երեկ, 23:48
Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
111Երեկ, 23:30