«Միքայել Սրբազանն այս պահին Մայր Աթոռում է»․ Թամարա Յայլոյան
![]() 138 Այսօր, 10:06 Ինչպես հայտնի է՝ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են, դուռը հսկում են ոստիկանության ներկայացուցիչները։ Փաստաբանն էր առավոտյան ահազանգել, որ «մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան»։ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Թամարա Յայլոյանը։ Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։ Առաջնորդարանի մուտքն այս պահին փակ է նաև աշխատակիցների համար՝ ներսում իրականացվող քննչական գործողությունների պատճառով։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։ |
Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում (տեսանյութ)
2613:48«Մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ Էջմիածին քաղաքին»․ Միհրան Պողոսյան
5013:36Մայր տաճարի զանգերը չեն լռում․ հավաքվածներն աղոթում են, հոգևորականները՝ շարական երգում (տեսանյութ)
13613:18Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է
10413:06Ոտիկանական նոր ուժեր՝ Մայր Աթոռում․ Միքայել Սրբազանը վերադարձավ Վեհարան (տեսանյութ)
10613:00Ուժայինները քաշքշում են հոգևորականներին․ չեն կարողանում ձերբակալել Միքայել Սրբազանին (տեսանյութ)
11712:40«Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ պատվաստված լինելը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու համար»․ ՔԿ
8412:36«Արդարության ենք հասնելու»․ Գարեգին Բ (տեսանյութ)
15412:24