Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լարված իրավիճակ՝ Շիրակի թեմի առաջնորդարանի բակում․ քաղաքացի է բերման ենթարկվել

Լարված իրավիճակ՝ Շիրակի թեմի առաջնորդարանի բակում․ քաղաքացի է բերման ենթարկվել
206
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 10:42

Շիրակի թեմի առաջնորդարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին։ Իրավիճակն այս պահին լարված է, հավաքված քաղաքացիները ամոթանք են տալիս առաջնորդարանի դռան դիմաց կանգնած իրավապահներին։ «Ամոթ ձեզ, ձեր երկու կոպեկի համար էս ի՞նչ եք անում թողեք, գնացեք, սրբություն բառը ձեր համար զրո՞ է դարձել։ Նիկոլն ում շունն է, որ հրամանը կատարում եք»,- ասում են նրանք։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են ընթանում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Փաստաբանը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։
Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։

Լարված իրավիճակ՝ Շիրակի թեմի առաջնորդարանի բակում․ քաղաքացի է բերման ենթարկվել