66 միլիոն դրամի առեղծվածային գործարք` Նորք Մարաշ սրտաբանականում
![]() 1498 Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 11:12 Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ն (տնօրեն Միքայել Ադամյան) իրականացրել է կասկածելի գործարքներ, խախտումներ և որոնք անցնում են քրեական մի քանի գործերով։ Այդ գործարքները տարբեր են, ուստիև, կանդրադառնանք առանձին հրապարակումներով։ Ներկայացնում ենք հապճեպ կազմակերպված մի գործարք, որով ԲԿ-ն գնել է 66 միլիոն դրամ արժողությամբ վիրահատական սարք, որը չի օգտագործվել։
2020 թ․ մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով ԲԿ-ն հայտարարել է բաց մրցույթ (2020 թ․ մարտի 24-25-ին պարետ Տիգրան Ավինյանը սահմանեց համընդհանուր կարանտին)։ Ապրիլի 6-ին «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող, որը մրցույթի միակ մասնակիցն էր։ Ապրիլի 7-ին ընկերությանն առաջարկվել է կնքել պայմանագիր։ Ապրիլի 8-ին արդեն կնքված պայմանագիրը մուտքագրել է Նորք Մարաշ ԲԿ և նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։ «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն պարտավորվել է մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության 66 միլիոն դրամ արժողությամբ վիրահատական համակարգ՝ ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Համաձայն պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Զարմանալիորեն, գերթանկարժեք այդ սարքը ձեռք բերելուց հետո, ԲԿ-ն չի օգտագործել այն։ Հատկանշական է նաև, որ «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ․ հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն, վերոնշյալ գործարքից առաջ ընկերության 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ Իսկ այս պայմանագրի կնքումից հետո, 2021 թ. Յանա Բազիկյանն ընկերության 100% բաժնեմասը փոխանցել է ընկերության տնօրեն Աննա Բալայանին։ Թեմայի հետաքննման ժամանակ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել են, թե թանկարժեք այդ սարքն իբր՝ «(...) նախատեսվել էր շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների կողմից, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։ Սակայն Covid19-ով պայմանավորված, այնուհետև պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»։ Թվում է՝ քաղաքապետարանի պարզաբանումը տրամաբանական է։ Սակայն իրականությունն այլ է, որի մասին վկայում են սարքավորման ձեռքբերման փաստաթղթերի ժամանակագրությունը։ Այսպես։ Սարքավորման ձեռքբերման մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ. մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն կար կորոնավիրուսի 136 հաստատված դեպք։ Այսինքն, մրցույթը հայտարարելիս, արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են սահմանները և հայտնի չէր, թե երբ կվերաբացվի ազատ տեղաշարժը։ Ի դեպ, մինչ այս պահը, գոյություն չունի հրապարակային տեղեկատվություն՝ արդյո՞ք թանկարժեք այդ սարքն առկա է ԲԿ-ում, կամ արդյո՞ք այն երբևէ օգտագործվել է։ Այս հարցերի պարզաբանման համար, խմբագրությունը հարցումներ է ուղղել պատկան մարմիններին, որոնց շուտով կանդրադառնանք։ Միաժամանակ, խմբագրությունում առկա տեղեկությունների համաձայն 2020-ից սկսած էականորեն փոխվել է ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանի, վերջինիս ընտանիքի անդամների, փոխկապակցված մի շարք անձանց, ինչպես նաև Նորք Մարաշ ԲԿ-ի բուժանձնակազմի որոշ անդամների գույքային կարողությունները։ Ավելին, 66 միլիոն դրամ արժողությամբ գործարքից հետո, նոր հիմնադրված, պարբերաբար բաժնետեր փոփոխող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն մեկը մյուսի հետևից սկսել է շահել բժշկական թելերի ներկրման մրցույթները (տենդերները)։ Այս տեղեկությունները խմբագրության ուշադրության կենտրոնում են և կանդրադառնանք դրանց՝ հետաքննության վերջնական արդյունքների ուսումնասիրությունից հետո։
Տեղեկացնում ենք, որ հաջորդիվ խմբագրությունը կներկայացնի Նորք Մարաշ ԲԿ-ի կողմից՝ 30 միլիոն դրամ բյուջե չմուտքագրվելու, «Գնումների մասին» օրենքը շրջանցելու, զանգով պատվերներ կատարելու, ԲԿ-ի՝ վնասով աշխատելու և այլ միջադեպերի մասին։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 9 հոդված՝ 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում», 6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,
Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։ |
Քենիացի փախստականները սովամահության են մատնված. ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը (տեսանյութ)
177Երեկ, 23:36«Անահիտ Ավանեսյանը մանիպուլացնո՞ւմ է, թե՞ նախարարությունում իրեն չեն լսում». Անուշ Պողոսյան
22810.08.2025, 20:06Չինաստանը խիստ կարանտինային միջոցառումներ է սահմանում
43706.08.2025, 19:42Չչարաշահել կոֆեինը և շաքարը. ինչպես դիմակայել տապին
43105.08.2025, 17:42«Յոթ տարուց ավելի հավատացնում են, թե մեր առողջապահական համակարգը բարեփոխված է». Կարինե Հարությունյան
41105.08.2025, 09:4816.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ՝ մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. «Ժողովուրդ»
36205.08.2025, 09:12«Եղե՞լ են հիվանդանոցներում, տեսե՞լ են վարկերի տակ կքածների դեմքերը». Ոսկան Սարգսյան
43904.08.2025, 14:12«Վրեժ Հովակիմյանի մեղքով հասա մահվան բերան ու մնացի մեկ ոտքով». Արայիկ Անդրեասյան
48304.08.2025, 12:18