Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ»

Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ»
321
Այսօր, 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, եկեղեցու դեմ սկսած արշավը մինչև վերջ իրագործելու է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը հոգևորականնոերի շրջանում վերջինը չի լինելու. առաջիկայում այն լայն թափով շարունակվելու է: Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը չի նահանջելու։ Իր նպատակը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելն է ամեն գնով, և նա որոշել է կանգ չառնել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Աջապահյանին մեկուսացնելն արդեն իշխանականների համար հզոր հաղթանակ էր, ու Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին:

Ըստ այդմ՝ նախ կկալանավորեն Վեհափառի մտերիմ շրջանակի հոգևորականներին. թիրախում Արշակ սրբազանն է և Գուգարաց թեմի առաջնորդը, ինչից հետո, ըստ Փաշինյանի սցենարի, Վեհափառը ինքնակամ կհեռանա: Հակառակ դեպքում՝ կաթողիկոսն էլ բանտում կհայտնվի»։

Մանրամասները՝ թերթի համարում: