«Կալանավորումները դեռ կինոյի «թրեյլերն» է․ եթե կինոն սկսվեց, դաժան է լինելու»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 369 Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ., 13:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ո՞րն է լուծումը։ Այս հարցը շատերն են տալիս, շատերն են պատասխաններ փնտրում։ Իմ կարծիքով՝ ստեղծված բարդ իրավիճակն ունի շատ պարզ ՔԱՂԱՔԱԿԱՆ լուծում։ Դրա համար պետք է, որ քաղաքական ֆիգուրները մի քիչ իրենց էգոներից հրաժարվեն, մի քիչ զիջող լինեն անձնական ամբիցիաների հարցում, մի քիչ առաջնային պլան մղեն պետությունը, ոչ թե պաշտոնը։ Պետք է իրենց հին ու նոր ոխերը, չփակած հաշիվները մի քիչ, թեկուզ շատ կարճ ժամանակով մոռանան, նստեն նույն սեղանի շուրջ՝ անգամ իրար անձնապես ատելով ու գան ընդհանուր հայտարարի։ Հասկացեք՝ մարդկանց մեծամասնությունը չի ուզում հոգևորական առաջնորդ, ուզում է աշխարհիկ, քաղաքական, պետական շահը գիտակցող, խոշոր կոռուպցիոն սխեմաների մեջ չթաթախված կերպարներ։ Նման կերպարներ կան, բոլորն էլ հասկանում են, որ կան։ Ժողովուրդը կարող է իր կազմակերպված բողոքն արտահայտել կատարվողի դեմ ՄԻԱՅՆ ադեկվատ քաղաքական այլընտրանքի շուրջ համախմբվելով, դա միակ գործիքակազմն է, որին մարդկանց մեծ մասը պատրաստ է։ Անգամ պարզ մարդկային շփումների ժամանակ ամենից շատ լսածս ֆրազը հետևյալն է՝ «լավ մի խելքը գլխին, նորմալ մարդ չկա՞, առաջնորդի ազատվենք այս իշխանությունից»։ Հենց այս բարոյական ու քաղաքական անկումը կասեցնելու համար պետք է, որ քաղաքական ֆիգուրները «հրադադար կնքեն» ու խելք խելքի տալով ընդունելի լուծում առաջարկեն հանրությանը։ Սրա շուրջ է պետք մտածել ու աշխատել։ Եթե դա չարվի, եթե ամեն մեկը շարունակի սեփական էգոն գուրգուրել ու չգնա զիջումների, 2026-ին ընտրության գնալն էլ կարող է դառնալ ուղղակի իմաստազուրկ, քանի որ Փաշինյանը անթաքույց գործի է դրել իր կողմից տարվող ապազգային ու հակապետական քաղաքականության դեմ արտահայտվողներին փակելու ու վախի մթնոլորտ սերմանելու մեթոդը։ Ապօրինի կալանավորումները դրա մի փոքր մասն են ընդամենը ու դեռ կինոյի «թրեյլերը»․․․ Կինոն, եթե սկսվեց դաժան է լինելու բոլորիս համար՝ անկախ մեր քաղաքական հայացքներից ու կրոնական զգացմունքներից։ Այդ կինոն պետք է կասեցնել՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ընկալելի լուծում առաջարկելով»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
