Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Էս դատավորը հոգին տալուց պետք է հիշի այս ամեն ինչը»․ հոգևորական

«Էս դատավորը հոգին տալուց պետք է հիշի այս ամեն ինչը»․ հոգևորական
179
Այսօր, 09:48

«Արքեպիսկոպոս, հոգևոր առաջնորդ մարդ է՝ վարչապետից էլ է մեծ պաշտոնով, ո՞ւմ եք ծառայում դուք»,- դատարանի բակում ասաց հոգևորականներից մեկը՝ վրդովվելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու ամիս կալանավորման որոշման հրապարակումից։

«Մարդը նեղն ընկնելուց չի ընկնում վարչապետի դուռը, վերև է նայում ու վազում եկեղեցի»,- ասաց նա։

«Պաշտոնները հավերժ չեն, մարդիկ էլ հավերժ չեն։ Նույն դատավորը, ցանկացած մեկը իր հոգին տալուց պետք է հիշի այս ամենը»,- ասաց մեկ այլ հոգևորական։

Հիշեցնենք՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշեց երկու ամսով կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)։

«Էս դատավորը հոգին տալուց հիշելու է այս ամեն ինչը»․ հոգևորական