«Դավիթ Խուդաթյանը Ստամբուլ մեկնելու նախօրեին ընդունել է ԵՄ դեսպանին»․ Հակոբ Բադալյան
![]() 243 Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ., 12:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայացած՝ Տրանսպորտային կապակցվածության գլոբալ ֆորումի շրջանակում իր ելույթում հայտարարել է, որ էներգետիկան, տրանսպորտն ու թվայնացումը հարցեր են, որոնք դուրս են գալիս արտաքին քաղաքականության առաջնային պլան, գերակա դիրք: Ըստ նրա, դրանք միայն տնտեսության հարցեր չեն, այլ թիվ մեկ հարց արտաքին քաղաքականության մեջ: Հենց այս ֆորումին մասնակցելու նպատակով է Թուրքիայում եղել Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանը, որն էլ այդ շրջանակում հանդիպել էր Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ու քննարկել էներգետիկայի բնագավառում գործակցության հարցեր: Բայց, կուզեմ նաև ուշադրության արժանացնենք մեկ այլ հանգամանք էլ: Օրինակ, այցելում ենք ՏԿԵՆ ֆեյսբուքյան էջ ու նայում, թե ի՞նչ լուր է նախորդում Ստամբուլում հանդիպման մասին լուրին: Ստամբուլում հանդիպման մասին լուրին նախորդում է լուրը, որ Խուդաթյանը Երևանում ընդունել է Եվրամիության դեսպան Մարագոսին: Եվ ուշադրություն, ի՞նչ հարցեր են քննարկվել: Կարդում ենք՝ «Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր»: Եվ այստեղ նաև ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մի քանի օր առաջ Մարագոսը ու Հայաստանում ԵՄ հավատարմագրված դեսպանները այց էին կատարել Սյունիք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
