Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Միքայել Սրբազանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ»․ Արա Զոհրաբյան

«Միքայել Սրբազանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ»․ Արա Զոհրաբյան
155
Այսօր, 09:12

«Ապօրինի և անհիմն»,- այսպես որակեցին փաստաբանները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։ Նրանց խոսքով Մասիս Մելքոնյանից այլ բան սպասել պետք չէր։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի գրառումները որքանո՞վ ազդեցություն ունեցան որոշման վրա՝ փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց․ «Միայն

գրառումներով չեն ազդեցություն գործում, նաև հեռախոսազանգերի և այլ միջոցներով։ Դատավորը անկախ չէր, իրեն հայտված բացարկները հիմնավոր էին, որը մերժվեց»։
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, երբ վարույթն ավարտվի և դատական նիստի ձայնագրությունը հրապարակվի, դատավորի մասնագիտական և ոչ անկախ վիճակը ակնհայտ կլնի։
Փաստաբանների խոսքով որոշումն անպայման կբողոքարկվի։
«Սրբազանը պատրաստ էր որոշմանը»,- ասացին փաստաբանները։
Նշենք, որ բացի 2 ամիս կալանքից սահմանափակել են նաև Սրբազանի շփումները, բացառությամբ մերձավոր բարեկամների և փաստաբանների հետ։
Նախնական տվյալներով՝ Սրբազանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։

«Միքայել Սրբազանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ»․ Արա Զոհրաբյան