Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Դեմ ենք տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին տուգանելուն»․ ակցիա՝ ԱԺ-ի մոտ

«Դեմ ենք տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին տուգանելուն»․ ակցիա՝ ԱԺ-ի մոտ
95
Այսօր, 10:50

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներն ԱԺ-ի մոտ ակցիա են իրականացնում:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկվելու է Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։

Դիմելով ՔՊ-ականներին՝ ավագանու անդամները հարցնում էին՝ «կո՞ղմ են քվեարկելու ժողովրդին թալանելու, տուգանքի մատերիալ դարձնելու նախագծին»: Պատգամավորները կա՛մ չէին պատասխանում, կա՛մ հակադարձում էին՝ ասելով, որ դա «տուգանքի մատերիալ դարձնելու նախագիծ չէ» և «որ իրենց չսովորեցնեն՝ ինչպես քվեարկել»: Քչերն էին կանգնում ու զրուցում ավագանու անդամների հետ:

Ակցիա՝ ԱԺ-ի մոտ