«Մեդուզա»-ի հիմնադիր Գալինա Տիմչենկոն հեռակա կարգով ձերբակալվել է երկու ամսով

Մոսկվայի Չերյոմուշկինսկի շրջանային դատարանը հեռակա կարգով ձերբակալել է «Մեդուզա» լրատվականի հիմնադիր Գալինա Տիմչենկոյին (Ռուսաստանում ճանաչվել է՝ որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն)՝ անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու գործով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
Խափանման միջոցը նշանակվել է 2 ամսով և ուժի մեջ կմտնի նրա ձերբակալման կամ Ռուսաստան արտահանձնման պահից։
Մայիսին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Տիմչենկոյի դեմ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու հոդվածով։ Նա հետախուզվում է։
Ինչպես պարզել են քննիչները, 2024 թվականի սեպտեմբերին և 2025 թվականի մարտին Տիմչենկոն ինտերնետում տեսանյութ է հրապարակել՝ «քաղաքացիների շրջանում բողոքի տրամադրություններ ձևավորելու, ինչպես նաև նրանց Ռուսաստանի տարածքում անցանկալի հայտարարված կազմակերպության գործունեությանը ներգրավելու համար»։ Լրագրողը բնակվում է արտերկրում։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
5710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
7507:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12004:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
144Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
142Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
137Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
206Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
212Երեկ, 22:13