Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկից «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի տղամարդու տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Իրավապահները պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Հրազան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 69 շենքի 2-րդ հարկի բնակարանից՝ «որովայնի առաջային և կողային պատի կտրած-ծակած, թափանցող վերք՝ սուր ներքին արյունահոսությունով» ախտորոշմամբ: Նշված տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրած ապակիներ և դանակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիք է:Դեպքի վայրում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը 2 այլ քաղաքացու հետ նշված բնակարանում բնակվում էին վարձակալական հիմունքներով:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
7915:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
26913:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
21810:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
231Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
261Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
489Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
748Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
836Երեկ, 10:46