Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է

Երեկ՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ-ն է: Կարճ ժամանակ անց երեխան հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Մարկ Ղ-ն մեջքով հենվել է «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն 51-ամյա Վիգեն Հ-ի կողմից «Ձորք» թաղամասի թիվ 16, 17 և 18 շենքերի բակում կառուցվող շինություններից մեկի տանիքի բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով բերված և իրար վրա դասավորված բազալտե եզրաքարերին, ինչի արդյունքում էլ եզրաքարը ընկել է երեխայի վրա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
7915:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
26913:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
21810:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
231Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
261Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
489Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
748Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
836Երեկ, 10:46