Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իշխանություններն այդպես էլ չտարբերեցին հայրենասիրությունը ահաբեկչությունից»․ Մհեր Մելքոնյան

«Իշխանություններն այդպես էլ չտարբերեցին հայրենասիրությունը ահաբեկչությունից»․ Մհեր Մելքոնյան
47
Երեկ, 22:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե արդարադատություն է, այլ բացահայտ քաղաքական հաշվեհարդար։
Սրբազան շարժման մասնակիցների դեմ ընթացող դատավարությունը շինծու է, իրավական առումով կեղծված և բարոյապես՝ մերժելի։ Ազգանվեր մարդիկ, ովքեր հավատքով և խղճով դուրս էին եկել պաշտպանելու Հայրենիքը, այսօր փաշինյանական ռեժիմին լուռ ու մունջ ծառայող իրավապահ համակարգը փորձում է ներկայացնել որպես «ահաբեկիչներ»։
Իսկ մինչ այդ իրական ահաբեկիչները ղեկավարում են երկիրը՝ զիջելով ամեն բան թշնամուն, սպասարկելով նրա շահերը, քանդելով ազգային միասնականությունը, հարվածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, բանակին ու ազգային արժեքներին։
Գործող ապազգային իշխանությունն այսօր պայքարում է ոչ թե բռնության, այլ սեփական ժողովրդի արժանապատվության դեմ։ Ու դրա վկայությունը Սրբազան շարժման մասնակիցների նկատմամբ կազմակերպված ապօրինություններն են:
Եվ այս ամենի վերջում մնում է ցավալի, բայց աներկբա մի ճշմարտություն՝ իշխանություններն այդպես էլ չտարբերեցին հայրենասիրությունը ահաբեկչությունից»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան