«Հանցանք է կոծկվում. անգամ ամուսնուն չեն հայտնում, թե որ հիվանդանոց են տարել Լիանա Հարությունյանին». Զարուհի Փոստանջյան

3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՄԻՊ-ի գրասենյակից իրեն տեղեկացրել են, որ Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական երեխային տարել են հիվանդանոց՝ երեխայի առողջական վիճակով պայմանավորված: Սակայն ոչ իրեն՝ պաշտպանին, ոչ Լիանայի ամուսնուն, ոչ էլ մորը չեն հայտնում, թե ուր են տարել: «Դա պատճառաբանում են ինչ-որ բժշկական գաղտնիքով, այնինչ ես վստահ եմ, որ լուրջ հանցանք է կոծկվում: Արդարադատության նախարարությունը նաև հերքում է, թե Լիանային տեղավորել են տաք ջուր ունեցող համարում: Ցույց տվեք այդ հինգաստղանի համարը, տեսնենք՝ այդ ի՞նչ պայմաններ են, որտեղ երեխան մի քանի օրում լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց»,- հայտարարեց Փոստանջյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
13200:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
337Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100813.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
302213.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
198812.08.2026, 23:18