Հրազդանում աշխատակիցը մնացել է ասֆալտ փռող և հարթեցնող մեքենաների մեջտեղում ու մահացել

Հուլիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացացիների ուղեկցությամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա հետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի արդյունքում Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու ասֆալտի կատոկը վարած Համբարձում Մ-ն աշխատում են Հրազդանի ճանշինում՝ որպես վարորդ-մեխանիկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
5615:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
25913:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
21310:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
229Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
260Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
487Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
746Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
833Երեկ, 10:46