«Ինչպե՞ս պահպանել առողջությունը շոգ եղանակին»․ ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդենր է տալիս, թե ինչպես պահպանել առողջությունը շոգ եղանակին․ «Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:
Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։
Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․
✔ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:
✔ Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում:
✔ Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:
✔ Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:
✔ Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:
✔ Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի:
Եթե ունեք շաքարային դիաբետ․
✔ Վերահսկենք գլյուկոզի մակարդակը:
✔ Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում:
✔ Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը:
✔ Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին:
Ընդհանուր խորհուրդներ․
✔ Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ:
✔ Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:
✔ Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:
✔ Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:
✔ Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100307.09.2026, 09:24