«Առանց միջնորդների երկխոսությունը թույլ տվեց հասնել իրական առաջընթացի»․ Հաջիև
![]() 321 Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ., 15:42 Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Աբու Դաբիում Բաքուն գնահատում է որպես կառուցողական և գործնական հիմունքներով անցած։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։ «Բանակցությունների հիմնական առանձնահատկություններից մեկն այն էր, որ դրանք անցկացվել են առանց որևէ միջնորդի կամ երրորդ կողմի մասնակցության», - հավելել է Հաջիևը։ Նա նշել է, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումը հաստատել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները «տեղի են ունենում լիարժեք հիմունքներով, անմիջականորեն, առանց միջնորդների մասնակցության»։ «Մենք կարծում ենք, որ հենց այս ձևաչափն է թույլ տվել կողմերին հասնել շոշափելի առաջընթացի։ Մասնավորապես, դրական տեղաշարժեր են գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական միտում կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Հաջիևը։ Ըստ նրա, Աբու Դաբիում կայացած հանդիպմանը քննարկվել է նաև խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։ «Ադրբեջանը, հիմնվելով ստեղծագործական դիվանագիտության սկզբունքի վրա, առաջարկ արեց նախաստորագրել փաստաթուղթը։ Իհարկե, կան զգայուն կետեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Մասնավորապես, խոսքը Հայաստանի Սահմանադրության մասին է, որը պարունակում է խաղաղ կարգավորման ոգուն հակասող դրույթներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված հարցերը նույնպես մնում են չլուծված։ Մինչև այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա», - մանրամասնեց Հաջիևը։ Խոսելով Բաքվի և Երևանի միջև տարեվերջին խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին՝ Հաջիևը նշեց. «Դեռևս դժվար է միանշանակ կանխատեսում տալ»։ |
«Ձեր սիրելի նաիրի հունանյանի երազանքը ձեր էսօրվա իշխանությունն է, վայելե՜ք»․ Դավիթ Ամալյան
19502:12«Կա իրական ռիսկ՝ կապված որոշ ենթակառուցվածքների նկատմամբ ՀՀ-ի վերահսկողության կորստի հետ»․ Դավիթ Անանյան
21401:06«Որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ»․ Քրիստինե Վարդանյան
141Երեկ, 23:24«Ով որ ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը սպառնում է, ես իրեն նենց կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
142Երեկ, 22:00«Ինչպե՞ս ստացվեց, որ հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից բարոյականություն դրսևորեցին միայն վեցը». Արսեն Ջուլֆալակյան
189Երեկ, 21:36«Դուք չեք բերել խաղաղություն․ մեր պետությունը գիտակցված տարել եք պատերազմի»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
163Երեկ, 21:24«Վե՛րջ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրե՛ք ուրախ և երջանիկ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
290Երեկ, 21:00«Ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա եք պնդում, որ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
159Երեկ, 20:54