«Կոչ ենք անում՝ ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը»․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին իրազեկում է․ «Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝
բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։
Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է
• ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
• անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
• տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
• ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։
Կոչ ենք անում բոլոր գործատուներին
• ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
• ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
• խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։
Հիշեցնում ենք, որ Տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100307.09.2026, 09:24