«Իրանում ջրամբարների ջրային պաշարները նվազագույն ցուցանիշի են հասել»․ Վարդան Բալյան
![]() 72 Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 16:42 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում ջրամբարների ջրային պաշարները պատմականորեն նվազագույն ցուցանիշի են հասել։ Թեհրանի ջրամատակարարման գլխավոր հանգույցներից Քարաջի ջրամբարում, որ կառուցվել է դեևս վերջին շահի օրոք 1958-1963 թվականներին և իրանական մայրաքաղաքի ջրի հիմնական աղբյուրն է, համարյա ջուր չկա: Կապուտան/Ուրմիա լիճը, որի խորությունը հասնում էր 10 մետրի, ծանծաղել է այն աստիճան, որ կարելի է քայլելով մեկ ափից մյուս ափ անցնել՝ ջրի մակարդակը ծնկներից ներքև է: Երկրի 31 նահանգներից 24-ում ջրային դեֆիցիտով պայմանավորված ճգնաժամային իրավիճակ է ձևավորվել, որ խորանալու միտում ունի, քանի որ առաջիկայում տեղումներ չեն կանխատեսվում: Էներգետիկայի նախարար Աբաս Ալի Աբադին հրապարակավ ընդունել է, որ իրավիճակը մոտ է կատաստրոֆիկ բնութագրման՝ ափսոսանք հայտնելով, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն գրունտային ջրերի օգտագործման ծավալների էական ավելացման շնորհիվ, ինչն անխուսափելիորեն բնապահպապանակն լրջագույն հետևանքներ է ունենալու ապագայում: Սոցմեդիա օգտատերերը զանգվածային հաղորդումներ են ներկայացնում համացանցային տիրույթում տևական ջրաանջատումների մասին՝ համեմելով խոսուն մեկնաբանություններով՝ Իսլամական ռեժիմի վերջին շունչն է: Աղբյուրը` Վարդան Բալյան |
Արման Իսրայելյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
3516:18«Ինչ է՝ տուժողի տղան ՔՊ-ական ղեկավար է, գլխիս սարքում են»․ Գևորգ Առուշանյան (տեսանյութ)
1016:12«Կալանքը տվեք, պրծնենք, գնանք»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ)
4515:24«Մենք հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով»․ Հայր Ասողիկ Կարապետյան
3915:18«Դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան»․ Գեղամ Մանուկյան
4414:42Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3714:24«Նոր բարեկարգված 109 մանկապարտեզը կրկին նորոգում են»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
4714:18Միքայել Սրբազանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9514:12