«Ալիևն Իսրայելի համար աստիճանաբար դառնալու է անկառավարելի». Արա Պողոսյան
![]() 220 Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 20:12 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Սիրիայում «Հայաթ Թահրիր աշ–Շամի» գլխավորությամբ իշխանության եկած Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) կարողանա Թուրքիայի օժանդակությամբ մնալ իշխանության և պահպանել Սիրիայի միասնականությունը, ապա ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում կձևավորվի նոր տանդեմ՝ Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան։ Թուրքիան այս ուղղությամբ ներդրել է հսկայական ռեսուրսներ և ամեն ինչ անում է, որպեսզի Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) հաջողի։ Թուրքական TRT-ն հաղորդում է, որ այս ընթացքում թուրքական հետախուզությունը կարողացել է չեզոքացնել ալ–Ջուլանիի դեմ մի քանի մահափորձ։ Եթե սրան գումարենք նաև Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծությունը, որի ժամանակ նաև նախագահական պալատն էր ենթարկվել հարվածների, ապա ակնհայտ կդառնա, որ Սիիրիան մոտ ապագայում չի կարող ապահովել ներքին անվտանգություն և միասնականություն։ Այս պահին Սիրիայի ներսում կան երեք ամենաակնառու հակամարտության օջախներ՝ քրդական, ալևիական և հարավում՝ դրուզական։ Իսրայելի համար ազգային անվտանգության սպառնալիք է Թուրքիա–Սիրիա–Պակիստան տանդեմը, որին անմասն չի կարող մնալ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը։ Կա մեկ այլ չափազանց կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելի համար աստիճանաբար դառնալու է անկառավարելի։ Վերջինս կուրացել է հաղթանակի ու փառքի փայլից և այլևս իրեն զգում է հզոր առաջնորդ, ինչը մի օր հակադրելու է Իսրայել–Ադրբեջան շահերը, հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ հենց Սիրիայի տարածքում նկատվում է անուղղակի հակամարտություն Թուրքիայի և Իսրայելի միջև։ Աղբյուրը` Արա Պողոսյան |
Արման Իսրայելյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
3516:18«Ինչ է՝ տուժողի տղան ՔՊ-ական ղեկավար է, գլխիս սարքում են»․ Գևորգ Առուշանյան (տեսանյութ)
1016:12«Կալանքը տվեք, պրծնենք, գնանք»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ)
4515:24«Մենք հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով»․ Հայր Ասողիկ Կարապետյան
3915:18«Դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան»․ Գեղամ Մանուկյան
4414:42Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3714:24«Նոր բարեկարգված 109 մանկապարտեզը կրկին նորոգում են»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
4714:18Միքայել Սրբազանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9514:12