«Վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից». Գարիկ Քեռյան
![]() 290 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 02:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ստեղծված խաղաղության պայմանագրի նախագիծն առ այսօր ոչ նախաստորագրված է, ոչ էլ ստորագրված: Ճիշտ է նրա 17 հոդվածները պաշտոնապես դեռ հանրայնացված և գաղտնազերծված չեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզ համար դրական և բացասական կողմերով, բայց սա դեռ մի կողմ: Եթե հիշում եք բոլոր կենտրոներից շնորհավորանքների տարափ տեղաց և մեծ ոգևորությամբ բարձրաձայնվեց խաղաղության հաղթանակը: Այստեղ ծնվում է առաջին հարցը, ով՞ խաբեց գերտերություններին: Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի՝ իսկ հետո խոսել նախապայմանների մասին: Այստեղ կարելի ենթադրել, որ նախապայմանները Բաքվից առաջադրվել են հետո, կամ էլ հայկական կողմն է բանավոր խոստումներ տվել և այնուհետև հրաժարվել: Ի դեպ ներկա ներհայաստանյան քաղաքական բանավեճի և քննարկումների ընթացքը ինձ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում: Պաշտոնապես չի հստակեցվում, թե իրականում որոնք են այդ նախապայմանները, դրանց լրիվ ցանկը պետք է գաղտնազերծվի, թե՞ ոչ: Ադրբեջանական դիվանագիտությունը շեշտադրում է երկուսը՝ սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Բայց հետևելով ներկա գործընթացին կարելի համոզվել, որ դրանք երկրորդական նշանակություն ունեն և թիվ մեկ խնդիրը Զանգեզուրով արտատարածքային միջանցքն է: Ստացվում է, որ առաջնային նախապայմանը սա է, իսկ առաջին երկուսը նախապայմանի նախապայմանն են: Հետաքրքիր զարգացումներ ընթացան միջանցքի վերահսկողության ամերիկյան առաջարկների շուրջ: Ինձ համար լեզվաբանական գյուտ էր «արտապատվիրակում» եզրույթը: Հայաստանում սկսվեցին դրա շուրջ հերթական քննարկումները: Միջանցքին դեմ արևմտամետներն ուղղակի երջանիկ էին ամերիկյան առաջարկներով: Բայց այստեղ ևս ծնվեց հերթական անակընկալը, Թրամփը ասաց, որ հրաշքով լուծել են Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, իր միկրոբլոգում տեղադրեց Ալիևի իրեն ուղղված գովասանական ելույթը, իսկ Ալիևն էլ հայտարարեց, որ միջանցքում ոչ մի վերահսկողություն ընդունելի չէ և բացառված է: Սսվում է հերթական ընկճախտը, ով ի՞նչ է ուզում և ով ո՞ւմ բարեկամն է հավերժական հարցադրումներով: Եթե Ալիևը գովում Թրամփին, ինչու է՞ ջախջախում ամերիկյան առաջարկները: Ռուսական ազդեցության գործոնը պետք է բացառել, ելնելով Մոսկվա-Բաքու ներկա հարաբերությունների մակարդակից: Իմ կարծիքով վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
