«Կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։
Արձանագրվել է, որ՝
- արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ,
- հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել,
- պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից
- արտադրամասի առաստաղն ապահով չէ, չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանները չունեն հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չի ապահովում կենդանիների, այդ թվում կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, hանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100307.09.2026, 09:24