10 պետություն դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել: Թուրքիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Նիգերիան, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստորագրել են այդ հայտարարության տակ։
Հայտարարության մեջ խիստ դատապարտվում է գրավված Արևմտյան ափի վրա Իսրայելի տիրապետությունը հաստատող Իսրայելի խորհրդարանի որոշումը: Ստորագրող կողմերը դա գնահատել են՝ որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 242, 338 և 2334 համարի բանաձևերի բացահայտ խախտում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի միակողմանի քայլը որևէ իրավական հետևանք չունի և չի կարող փոխել գրավված պաղեստինական տարածքների իրավական կարգավիճակը: Կողմերը կրկին հաստատել են, որ Իսրայելը ոչ մի կերպ որևէ իրավասություն չունի գրավված պաղեստինական տարածքների նկատմամբ, գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը՝ ստանձնել իր իրավական և բարոյական պարտավորությունները և կանգնեցնել Իսրայելի այն ապօրինի քաղաքականությունը, որը նպատակ ունեն ուժով փաստ ստեղծել և խաթարել արդար ու մշտական խաղաղության ու երկու պետության սկզբունքով լուծման հեռանկարները: Կողմերը կրկին հաստատել են իրենց հավատարմությունը «երկու պետություն» մոդելով լուծմանը՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններով, մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով և անկախ ու ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը:

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
1119:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
3319:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8419:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5919:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9317:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8717:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13816:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
9016:36