«Բժշկական ծառայությունների կենտրոնացումն ունի կոռուպցիոն ռիսկեր»․ Ծաղիկ Վարդանյան
95
Երեկ, 16:00
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարության ընթացիկ տարվա հուլիսի 24-ի նիստի օրակարգում չզեկուցվող ձևաչափով որոշվեց «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները Պետական գույքի կառավարման կոմիտեից փոխանցել Առողջապահության նախարարությանը: Ոչ վաղ անցյալում ավելի քան 50 մարզային բժշկական կենտրոններ նունպես անցան ԱՆ-ի ենթակայությանը, զուգահեռաբար Առողջապահության նախարարությունը ձևավորում է հանրապետան շտապ օգնության ծառայություն և ամենայն հավանականությամբ մոտ ապագայում հանրությունը ականատես կլինի առողջապահական պետական վերջին ամրոցի՝ Երևանի քաղաքապետարանի բժշկակական կազմակերպությունների «տրանֆերը» Առողջապահության նախարարությանը: Ծիծեռնակը կլինի «Շտապօգնություն» ՓԲԸ-ը: Այսպիսով, իրականացվում է ՀՀ-ում գործող բժշկական ծառայությունների պետական մասի կենտրոնացում Առողջապահության նախարարության ներքո: Փաստում եմ, որ այս կենտրոնացումը ունի մեծ կոռուպցիոն ռիսկեր, իսկ կառավարման արդյունավետությունը՝ խիստ կասկածելի է (դրա մասին հաջորդիվ ): ? «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի «կյանքի» պատմությունը. Ընկերությունը ստեղծվել է 1946թ. հոկտեմբերի 16-ին որպես «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ, ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ապա 2007թ. վերակազմակերպվել է առանձնացման ձևով (ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1181-Ն որոշում) և ձևավորվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ներ(Ընկերություն ): Այնուհետ Ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ, ներառվել է «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով ամրագրված մասնավորացման ենթակա բժշկական հաստատություննեի ցանկի մեջ և ամենակարևորը՝ Նախարարության առաջարկով հանվել է Ընկերության առողջապահական կազմակերպության պրոֆիլի պահպանման պահանջը։ Այտեղից հետևում է, որ մասնավորացման նպատակը Նորք Մարաշում տեղակայված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ի շենք/շինություննեն են, տարացքն է, ոչ թե ավելի արդյունավետ առողջապահական հիմարկ ունենալը: «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» գործունեությունը. Ընկերությունը մատուցում է վիրաբուժական ուղղվածության բժշկական ծառայություններ: Վերջին 10 տարիների վերլուծությունը հստակ արտացոլում է այս Ընկերության ճակատագրի կերտման ակոսները: Այսպես. 2015-2017թթ-ին Ընկերությունը ունեցել է բավականին գոհացուցիչ ցուցանիշներ: Արձանագրվել է շուրջ 600 մլն դրամ ընդհանուր եկամուտներ, որից շուրջ 150մլն. դրամը վճարովի ծառայություններից : Միայն անձնակազմի մասով ծախսերը(աշխատավարձ ) կազմել է մոտ 400,0մլն. դրամ: Ընկերությունը ղեկավարում էր հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիաների անդամ Վաչագան Այվազյանը: Ընկերությունը ուներ նաև գիտական մաս, բժիշկները բուժական գործին զուգահեռ զբաղվում էին նաև գիտությամբ: «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը ՀՀ-ում վնասվածքաբան-օրթոպեդների դարբնոցն էր: 2017թ. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ներառելը մասնավորացման ցուցակի մեջ՝ այն էլ առանց պրոֆիլի պահպամնան պայմանի, ճակատագրական վայրէջքի սկիզբ է դառնում նրա համար: Հաջորդիվ 2018-2019 թվականներին միայն պետական պատվերով եկամուտները նվազում են կրկնակի՝ հասնելով մոտ 200 մլն. դրամի: Զուգահեռաբար սկսվում է կադրերի արտահոսք: Ընկերությունը 2020-2022թթ. վերապրոֆիլավորվում է որպես COVID-19-ով հիվանդների բժշկական օգնություն մատուցող, որի արդյունքում վերջնականապես փաստագրվում է նրա սկսած վայրէջքը: Հենց այս շրջանում էլ աստիճանաբար Ընկերությունը զրկվել է մասնագիտական հմտություններ ունեցող կադրերից, որի արդյունքում հաջորդ տարիներին այլևս չի հաջողվել անգամ 2015-2016թթ-ի աշխատանքային ծավալը վերականգնել ( 2023թ.-ից ՊՊ-ն կազմել է մոտ 160,0 մլն դրամ), այն պայմաններում երբ այդ ժամանակահատվածում ՀՀ Պետական բյուջեից առողջապահական հատկացումները համարյա կրկնապատկվել են : «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը COVID-19-ը համավարակի «զոհերից» է: Երբ ԱՆ-ն մեկ անհատական հրամանով տարիների գիտական կենտրոնը վեր է ածում պահպանման ծախսերով ֆինանսավորվող կովիդ բուժող ինֆեկցիոն հիվանդանոցի, իսկ համավարակից հետո մատը մատին չի խփում բժշկական կենտրոնի գործունեությունը կարգավորելու համար, ավելին սպասելը Ընկերությունից ֆանտաստիկայի ժանրից կլիներ: Ստացվում է, որ անցյալ դարի 40-ական թվականներին ձևավորված այս բժշկակգիտական կենտրոնը 2017թ.-ից հետո պետական սխալ քաղաքականության շնորհիվ կորցրել է իր արդիականությունը՝ այլևս չի ընկալվում վնասվածքաբանության և օրթոպեդիայի հանրապետական նշանակության մասանգիտական կառույց, ծառայությունների ծավալը նվազել է 2,5 անգամ, ընկերությունը ունի կրեդիտորական պարտքեր և այլն: Իսկ մասնավորեցում առանց պրոֆիլը պահպանելու պայմանով ապապետական մոտեցումը բնականաբար կանանչ ճանապարհ է մասնավոր կլինիկաներում պետականի հաշվին վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունների ծավալման համար: Ինչո՞ւ է Ընկերության կառավարման լիազորությունները փոխանցվում Առողջապահության նախարարությանը: 2018թ.-ից մինչև 2025թ. Առողջապահության նախարարությունը լուռ էր, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի նկատմամաբ անտարբեր: Եվ արդեն բժշկական իմիջը խիստ տուժած, ֆինանսատնտեսական հաշվեկշիռը, ծախսարդյունավետությաունը բացասական գնահատված ընկերությունը վերադարձվում է «հերանց տուն»: Կարծիք կա, որ կադարերի, բժշկական ծառայությունների մասով շուշաթղթելուց հետո, Ընկերությունը կտրվի «հավատարիմ» անձանց հավատարմագրային կառավարման: ՀՀ առողջապահության նախարարություն, օդում կախված լուրեր են պտտվում, թե Գյումրու ԲԿ-ն տրվում է հավատարմագրային կառավարման, հավատա՞նք։ Իսկ Ալավերդու ԲԿ-ից ինչ կա՞: Նիկոլ Փաշինյան, քանի որ առողջապահական ոլորտում վարվում է մեկ առանցքի շուրջ կենտրոնացնան և շարունակական օպտիմակլացման ձևաչափով կառավարման քաղաքականություն, առաջարկում եմ. Այրվածքների և ճառագայթաբանության ծառայությունները, որը ներկայում չհիմնավորված օպտիմալացվել են մաշկաբանության հետ՝ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ի ձևով, միավորեք «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ի հետ, ստեղծեք այրվածքների, ճառագայթաբանության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն (ֆիրմային անվանումը կարող է լինել օրինակ՝ Վիրաբուժական հիավանդությունների կենտրոն) և վերականգնեք երբեմնի համբավը: Իսկ մաշկային ծառայությունները միավորեք «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» ՓԲԸ-ին: Հաստատապես ավելի սինխրոն և արդյունավետ կգործեն: Հավելեմ նաև, որ Դավթաշենի վարչական շրջանում կունենաք ազատված շինություններ: Հ.Գ. Եթե այս միավորումները, անջատումները, հիմնադրի փոփոխությունները, օպտիմալացումները միտված են նաև 2026 թվականին ավելի կառավարելի էլեկտորատ ունենալուն, ապա Գյումրին վկա, հաշվարկը իրատեսական չէ»: