«ՔԿՀ-ի աշխատակցին ասացի՝ բալիկս սոված է, ուտելու բան ունե՞ք, պատասխանեց՝ զանգիր ամուսնուդ, թող բերի». Լիանա Հարությունյան
![]() 197 Երեկ, 12:30 Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանը, ով հուլիսի 11-ին կալանավորվել էր և որի կալանքը փոխվել էր 17-ին (վարչական վերահսկողության ու բացակայության արգելք), այսօր պատմել է 8 ամսական երեխայի հետ կալանավայրում անցկացրած օրերի մասին: «Աբովյան ՔԿՀ-ում մեզ մոտեցավ աշխատակիցներից մեկը, ասաց՝ պետք է քեզ էլ մաքուր պահես, երեխայիդ էլ: Բացեցի բաղնիքի դուռը, տեսա՝ լողանալու համար ոչ մի հարմարություն չկա, անմխիթար վիճակ էր: Մի փոքրիկ մոյկա էր, ունիտազ՝ մեջը կեղտոտ: Ապշած էի էդ վիճակից: Մի երկու հիգիենայի պարագա բերեցին բալիկիս, էնքան որ մոյկայի մեջ գոլ ջուր եմ լցրել, լողացրել երեխային: Սոված էր, չէր քնում, չկար նաև օրորոց, 7-8 տարեկանի կոշտ մահճակալ էր միայն, իսկ ինձ համար՝ նեղ, երկաթից մահճակալ: Խցում բալիկս անընդհատ լաց էր լինում, աշխատակցին ասացի՝ կարո՞ղ է ուտելու ինչ-որ բան ունենաք, բալիկս չի դիմանում, ասացին՝ զանգիր ամուսնուդ, թող բերի, ուրբաթ է, երկու օր չենք կարող ո՛չ պամպերս տալ, ո՛չ կաթ: Մինչև ամուսինս հասավ, գիշերվա կեսն էր...»,- պատմել է Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և մյուս հայերի դեմ շինծու դատավարությունը
6909:39«Սա մեռլատան նկար չէ»․ Էդգար Ղազարյան
11609:06Կարմիր խաչի այցելությունները կտրականապես արգելվել են. հայ գերիների ընտանիքների այդ հույսն էլ մարեց․ «Ժողովուրդ»
5308:54Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
12208:36«Ուրախության մղումն այլևս չի ընկալվում՝ որպես հոգեվիճակ, այլ՝ որպես բարոյական դավաճանություն». Դավիթ Անանյան
17203:12ԱՄՆ-ն 7 տարվա մեջ ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ
26601:26«2020-ի հոկտեմբերի վերջին գործուղվեցինք ԱՄՆ. շատ մեծ գումար պետք է բերեինք». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
17800:24«Մասնավոր հատվածն էր, որ ամեն ինչ անում էր հաղթանակի համար, բայց ոչ՝ պետական հատվածը». Հրանտ Թոխատյան
8200:12