Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ընդդիմությո՞ւն է, թե՞ հագուստի դիզայներ ու վարսահարդար». Նարեկ Կիրակոսյան

«Ընդդիմությո՞ւն է, թե՞ հագուստի դիզայներ ու վարսահարդար». Նարեկ Կիրակոսյան
250
Երեկ, 23:42

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը գրել է. «Հանրային հեռուստատեսությունը հեռարձակում է «Կրթվելը նորաձև է» շարժումը։ Հանրայինը թանկարժեք ռեսուրս է, պետք է ծառայեցվի հանրության շահին, հատկապես երբ հարկատուն այս նախագծի համար վճարում է շուրջ յոթ միլիարդ դրամ։ Վարչապետի տիկնոջ հիմնադրամի նախագիծը հեռարձակվում է անվճար. սա մոտավոր նման է՝ տունը վարձով տալուն, բայց առանց վարձի։
Ի՞նչով է զբաղված ընդդիմությունը (ոչ ամբողջությամբ) այս ֆոնին։ Վերցրել են Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի՝ «Նոյի թվի» նկարներն ու ասում են՝ տեսեք, ժողովուրդ, բռնեցինք՝ քանդեցին, ծախեցին, կերան... Լո՞ւրջ։
Ուզում ես հասկանալ՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ հագուստի դիզայներ ու վարսահարդար։ Հատկապես երբ գիտես՝ բյուջեում դեռ իրենց օրերից հագուկապի, արարողակարգի և այլ նմանատիպ ծախսերի համար տող կար։
Բնականաբար, իշխանական ամբողջ թևը լցվում է արտաքին տեսքը թիրախավորող թեզի ջախջախման գործընթացին։ Թեզը մահանում է՝ դեռ չծնված։
Իսկ հանրային ռեսուրսը՝ ընտրությունների շեմին, չարաշահվում է «Իրական Հայաստան» վերնագրով քարոզչության համար»։

Աղբյուրը`   Նարեկ Կիրակոսյան